«ՌուսՀիդրոյի»՝ Սևան-Հրազդան կասկադի կառավարման ընթացքում վթար չի եղել․ այն վերազինվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Սևան-Հրազդան կասկադը Հայաստանի էլեկտրացանցի կարևորագույն բաղադրիչն է, որն ապահովում է հանրապետության էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության 10 տոկոսը:

Հիդրոկասկադի հիմնական նշանակությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի համար ընդգծված ձևով ի հայտ եկավ hուլիսի 10-ին` հանրապետության էներգետիկ համակարգում տեղի ունեցած խոշոր վթարի ժամանակ:

«էներգահամակարգի ամբողջական վերականգնումն սկսվեց էլեկտրաէներգիայի հենց մեր՝ Սևանի կայանից։ Մեր մասնագետների գրագետ և անձնուրաց գործողությունների շնորհիվ կարճ ժամանակահատվածում երկու ժամվա ընթասցքում էլեկտրաէներգիան վերկանգնվեց» ,- նշեց «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Զոհրաբյանցը։

Սևան-Հրազդան կասկադը դարձավ երկրի էլեկտրամատակարարման հիմնական պահուստային աղբյուրներից մեկը, որը հնարավորություն ընձեռեց կարգավորելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը: