Սամվել Մնացականյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» գրասենյակի պետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 9, 24News

կադաստրի պետ

Կադաստրի կոմիտեի Երևանի «Կենտրոն» գրասենյակի պետ նշանակվեց Սամվել Մնացականյանը։ Մասնագիտությամբ իրավաբան (ԵՊՀ), 63-ամյա Մնացականյանը մինչ այս զբաղեցնում էր Կոմիտեի իրավաբանական վարչության պետի պաշտոնը (2014 թվականից)։ Իրավաբանական վարչության պետի թափուր պաշտոնի համար Կոմիտեն մրցույթ է հայտարարել։

Սամվել Մնացականյանն ամուսնացած է, ունի որդի, դուստրեր և թոռներ։ 

Կադաստրի կոմիտե