Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նոր փոխնախարար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 9, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Արման Հովնանյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Հովնանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»: