29-ամյա տավուշցին 18-ամյա աղջկա է առևանգել. նրանք հայտնաբերվել են Երևան-Մեղրի ճանապարհին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

1

Ս. թ. օգոստոսի 8-ին Բերձոր քաղաքի բնակիչ, 1990 թ. ծնված Ս. Ա․-ն դիմել է Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմանում, Բերձոր քաղաքի «Բերք» ՍՊԸ սուպերմարկետի հարակից տարածքից ՀՀ Տավուշի մարզի բնակիչ 1997 թ. ծնված Մ. Ք․-ն առևանգել է քրոջը՝ Շուշիի շրջանի բնակչուհի 2001 թ. ծնված Օ. Ա․-ին:

ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Վայքի և ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 18:20-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կիլոմետրին հայտնաբերել և ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին են բերման ենթարկել Օ.Ա-ին, Մ. Ք-ին և ՀՀ Տավուշի մարզի բնակիչ 1993 թ.ծնված Կ. Գ․-ին վերջինիս վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: