Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 9, 24News

ՍԱՊԾ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հովհաննես Հայրապետյանին ազատելով սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Հովհաննես Հայրապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։