Պոլսո պատրիարքի ընտրության նախաձեռնող խմբի նախագահը հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News   

1

Պոլսո հայոց պատրիարքի ընտրության նախաձեռնող խմբի նախագահ Խոսրով Քոլեդավիթօղլուն եւ փոխնախագահ Սարգիս Չավուշյանը Անկարայում հանդիպել են Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Նախաձեռնող խմբի նախագահ Խոսրով Քոլեդավիթօղլուն հայտնել է, որ ՆԳ նախարարի եւ մյուսների հետ հանդիպումները դրական են անցել, որոնք կարելի է առաջին քայլերը համարել պատրիարքի ընտրության գործընթացում։

Նշենք, որ 2019–ի մարտի 8–ին մահացել է Պոլսո հայոց 84–րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, որից հետո պատրիարքական փոխանորդ է ընտրվել եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Ավելի ուշ նաեւ ստեղծվել է ընտրությունները կազմակերպող եւ համակարգող նախաձեռնող խումբ, որի նախագահ է դարձել Խոսրով Քոլեդավիթօղլուն։