Հայաստանը և Ղրղզստանը տորագրել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 9, 24News

default (3)

Տիգրան Խաչատրյանը և Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարը ստորագրել են եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Սանժար Մուկանբետովը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը։

Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը օտարերկրյա ներդրողների համար կայուն և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմամբ հնարավորություն կընձեռի խթանելու երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, առավել ակտիվացնելու առևտրատնտեսական կապերը, այդ թվում, ընդլայնելու աշխատուժի և տեխնոլոգիաների շարժը:

Օգոստոսի 9-ին Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը, որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։