ՌԴ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալությանը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Զախարովա

«Ռիա Նովոստի» գործակալությանը գրում է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը հետևում է Ղրղզստանում ծավալվող իրադարձությունների զարգացմանը, և որ Մոսկվան ակնկալում է՝ Ղրղզստանում հակասությունները կլուծվեն Սահմանադրության շրջանակում:

Զախարովան նաև նշել է, որ Ղրղզստանի ներքին կայունությունը հանրապետության ժողովրդի շահերից է բխում:

Ավելի վաղ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ձերբակալվել էր։ Օգոստոսի 7-ին 2000 իրավապահներ գրոհել էին նրա տուն, սակայն Աթամբաևի կողմնակիցները հետ էին մղել գրոհը:

Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների համար: Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրաժարվել էր գործակցել հետաքննող մարմինների հետ և հայտնել իր իրավունքների ոտնահարման մասին: