ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
«Sputnik Գրուզիան», հղում անելով Վրաստանի գլխավոր դատախազին, գրում է, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը «Ռուսթավի-2»-ի նախկին տնօրեն Նիկա Գվարամիային մեղադրանք է առաջադրել ալիքին վնաս հասցնելու համար:
Գվարամիայի դեմ քրեական գործը հարուցվել է մի հոդվածով, համաձայն որի՝ «ձեռնարկություններում կամ այլ կազմակերպություններում ղեկավար, ներկայացուցչական կամ այլ հատուկ լիազորությունների օգտագործումը շահ ստանալու նպատակով, որը հանգեցնում է զգալի վնասի»:
Ալիքի նախկին ղեկավարին սպառնում են տուգանք, մինչև 2 տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, տնային կալանք վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով կամ ազատազրկում երեքից մինչև հինգ տարի ժամկետով: