«Ռուսթավի-2»-ի նախկին տնօրենին մեղադրանք առաջադրվեց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

rustavi

«Sputnik Գրուզիան», հղում անելով Վրաստանի գլխավոր դատախազին, գրում է, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը «Ռուսթավի-2»-ի նախկին տնօրեն Նիկա Գվարամիային մեղադրանք է առաջադրել ալիքին վնաս հասցնելու համար: 

Գվարամիայի դեմ քրեական գործը հարուցվել է մի հոդվածով, համաձայն որի՝ «ձեռնարկություններում կամ այլ կազմակերպություններում ղեկավար, ներկայացուցչական կամ այլ հատուկ լիազորությունների օգտագործումը շահ ստանալու նպատակով, որը հանգեցնում է զգալի վնասի»:

Ալիքի նախկին ղեկավարին սպառնում են տուգանք, մինչև 2 տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, տնային կալանք վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով կամ ազատազրկում երեքից մինչև հինգ տարի ժամկետով: