Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է նաև Պորտուգալիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

1

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»: