ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
«Արցախաադրբեջանական սահմանին, բարեբախտաբար, հանգիստ է, չնայած այն հանգամանքին, որ համահայկական խաղերն անցնում են Արցախում, իսկ եթե խախտումներ էլ գրանցվում են, ապա գրանցվում են, կարելի է ասել, նորմայի սահմաններում»: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ մասնավորապես «Արցախը Հայաստան է և վերջ» շեշտադրմանը՝ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Զինված ուժերում բոլոր զինվորնները հենց այդ գիտակցմամբ էլ ապրում են, և որ վարչապետի խոսքում իրենց համար նորություն չկար։ Հակառակը, ՊՆ խոսնակը խոստովանել է, որ խոսքերն իրենց «հավելյալ դրայվ» են տվել:
Քննարկման շրջանակում անդրադարձ է եղել նաև ամառային զորակոչին և ՊՆ-ի առաջիկա անելիքներին:
Մանրամասները՝ տեսանյութում: