Թուրքիայում առգրավվել են Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանի մանրադրամներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 9, 24News

.

Ստամբուլի ոստիկանությունը օպերացիա է իրականացրել, որի ընթացքում առգրավվել է  անտիկ և միջնադարյան 912 մանրադրամ և մանրադրամ ձուլելու կաղապարներ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Դրանց շարքում եղել են Կիլիկիայի հայկական թագավորության, հելենիստական և բյուզանդական ժամանակաշրջանի մանրադրամներ։

Օպերացիան իրականացվել է Ստամբուլի   Էսենլեր, Ֆաթիհ և հայաշատ Շիշլի, թաղամասերում։ Օպերացիայի շրջանակներում կալանավորվել է 5 անձ։