Այսօր Բիոդիզելի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News  

1
 

Ամեն տարի օգոստոսի 10-ին նշվում է Բիոդիզելի միջազգային օրը։ Էկոլոգիապես մաքուր վառելիքի այդ ոչ պաշտոնական տոնը հիմնադրվել է ի հիշատակ դրա առաջին կիրառության, երբ 1893 թվականի օգոստոսի 10-ին միացվել էր շարժիչը, որն աշխատում էր գետնանուշի յուղի հիման վրա ստեղծված վառելիքի միջոցով, գրում է Calend.ru-ն:

Իսկ դիզելային շարժիչը ստեղծվել է գերմանացի ինժեներ եւ գյուտարար Ռուդոլֆ Դիզելի կողմից՝ 1890-ականներին. որի  աշխատանքի առաջին հանրային ցուցադրությունը տեղի է ունեցել 1893 թվականի օգոստոսի 10-ին՝ Աուգսբուրգում: Հենց այդ իրադարձությունն է ընդունված համարել որպես պատմության մեջ առաջին անգամ բիոդիզել կիրառելու դեպք:

Բիոդիզելային վառելիքը կամ բիոդիզելն էկոլոգիապես մաքուր վառելիք է՝ դիզելային շարժիչների համար, որը ստացվում է բուսական կամ կենդանական յուղերի քիմիական վերամշակման եղանակով: