Երևանում և Մասիսում փրկարարները բռնել են 1 գյուրզա և 1 շահմար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 10, 24News

Երևանում և Մասիսում փրկարարները բռնել են 1 գյուրզա և 1 շահմար

Օգոստոսի 8-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան և Արարատի մարզի Մասիս քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: