Սիրիայի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքորոշումները մերձեցել են․ Պոմպեո

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News   

1

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է Սիրիայի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքորոշումների մերձեցման մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Նրա պնդմամբ՝ երկու երկրների միջև բանակցությունները լուրջ առաջընթաց են գրանցել Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության ապահովման մեխանիզմ մշակելու հարցում և անվտանգության գոտիների հայտնվելը կարող է օգնել տարածաշրջանում խաղաղություն հաստատել։