Ադրբեջան-Ռուսաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Տավուշի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 10, 24News

երկրաշարժ

Ադրբեջանում օգոստոսի 10-ին՝ 11:35-ի սահմաններում, գրանցվել է երկրաշարժ, որն զգացվել է նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:

Սոցիալական ցանցերի հայ օգտատերերը նշում են, որ ցնցումներն զգացել են Լոռու, Տավուշի մարզերում: Երկրաշարժի մասին գրառումներ են կատարել Վանաձորից, Նոյեմբերյանից:

Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ադրբեջանի Զաքաթալա բնակավայրից 16 կմ հյուսիս, ուժգնությունը 4.6 մագնիտուդ, հիպոկենտրոնը՝ 10կմ խորության վրա: