Միջադեպ՝ «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ․ վիճաբանությունը վերածվել է դանակահարության

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

 

danak

Oգոստոսի 9-ին` ժամը 15:40-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է և գտնվում է «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ: Ահազանգին շտապ արձագանքած ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները նշված վայրից բժշկական կենտրոն տեղափոխեցին դանակահարված երկու քաղաքացու:

Քրեական հետախույզների միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը` ժամը 15:30-ին, Ոսկերիչների փողոցում վիճաբանության ժամանակ 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: 

Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: 

Կասկածյալը ձերբակալվել է: 

Նշանակվել են փորձաքննություններ: 

Կատարվում է քննություն: