ՊԲ սպայական ակումբում կկայանա ՊԲ շահագործումից հանված տեխնիկական միջոցների աճուրդ-վաճառք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 10, 24News

Արցախի ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, ՊԲ սպայական ակումբում կայանալու է ՊԲ շահագործումից հանված և դուրս գրված դաստիարակության տեխնիկական միջոցների աճուրդ-վաճառք:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Հավելյալ տեղեկատվության համար դիմել ԱՀ ՊՆ բարոյահոգեբանական ապահովման  բաժին: Հեռ.՝ (047) 94 34 92

 ՊԲ շահագործումից հանված և դուրս գրված դաստիարակության տեխնիկական միջոցների աճուրդի անցկացման կանոնակարգը՝ ստորև:

 

 ՊԲ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

1)   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.      Սույն կանոնակարգով կարգավորվում է ՊԲ շահագործումից հանված և դուրս գրված դաստիարակության տեխնիկական միջոցների աճուրդի միջոցով մասնավորեցման գործընթացը:

2.      Սույն կանոնակարգով իրականացվող աճուրդի ձևը դասականն է:

3.      Աճուրդի ընթացքում վճարները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

4.      Աճուրդն իրականացնում է ԱՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված աճուրդային հանձնաժողովը (այսուհետև` հանձնա­ժողով): Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

    

2)   ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ  ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

1.      Աճուրդը կազմակերպվում է հրապարակային ծանուցման մեջ նշված օրը և ժամին:

2.      Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կատարվում է ՀՀ պաշտպա­նութ­յան նախարարության «Մարտիկ» պաշտոնաթերթում և www.nkrmil.am  պաշտոնական կայքէջում` աճուրդի օրվանից առնվազն 30 օր առաջ:

3.      Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները:

4.      Գույքի վիճակի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հրապարակված տվյալների անճշտության համար հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում, եթե անճշտությունը չի կատարվել վերջինիս կողմից:

5.      Սույն կանոնակարգին կարելի է ծանոթանալ աճուրդի կազմակերպման վայրում կամ ԱՀ պաշտպանության նախարարության www.nkrmil.am պաշտոնական կայքէջում:

 

3)   ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՈՏԻ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻ­ՐՈՒԹՅՈՒՆԸ

1.        Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ԱՀ/ՀՀ/ քաղաքացի հանդիսացող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր սահմանված կարգով աճուրդին մասնակցելու դիմում են ներկայացրել (ձև 2):

2.        Համաձայն Երևանի ապրանքա-հումքային բորսայի տվյալների` Դաստիարակության տեխնիկական միջոցներից հեռուստացույցերի համար մեկնարկային գինը  սահմանվել է 460-500 ՀՀ դրամ, ԴՎԴ նվագարկիչների համար 200-220 ՀՀ դրամ, իսկ ձայնաուժեղարար/ձայնախոսափողների համար 320-350ՀՀ դրամ:

3.        Աճուրդի մասնակիցներն ազատված են աճուրդի մասնակցության վճարից:

4.        Նախքան աճուրդի բացումը` մասնակիցներն իրավունք ունեն ՊԲ ակումբում ծանոթանալու աճուրդի ծանուցման մեջ նշված դաստիարակության տեխնիկական միջոցներին` հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 09:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով աճուրդի մասնակցի վկայականը:

5.        Աճուրդի օրը` մինչև աճուրդը սկսելը, հանձնաժողովը գրանցում է աճուրդի մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հավաստող փաստաթղթերը և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է ներկայացված մասնակցի վկայականի համարին համապատասխան քարտ:

6.        Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

 

 

Լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին:

 

4)   ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

1.      Աճուրդներն անցկացվում են դասական (գնի ավելացման) եղանակով:

2.      Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձևը, հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը, աճուրդային նվազագույն քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով և կարող է կլորացվել հարյուր դրամի ճշտությամբ մինչև առավելագույն ամբողջ թիվը:

3.      Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր` մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռք բերելու մասին:

4.      Այն դեպքում, երբ հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայ­նություն չի լինում, աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Գույքը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիս գնորդների բացակա­յու­թյան դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

5.      Աճուրդի ժամանակ յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի գնային հայտերով կամ հայտի չափից ոչ պակաս գումարով` բարձրացնելով մասնակցի վկայականի համարին համապատասխանող համարը (քարտը):

6.      Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից` աճուրդավարի կողմից առաջարկված գինը երրորդ անգամ հայտարարելուց` մուրճիկի երրորդ հարվածից հետո:

7.      Եթե աճուրդի ժամանակ մի քանի մասնակիցներ հավասար չափով միա­ժա­մանակ գնային հայտ են ներկայացրել, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդա­վարը աճուր­դում հաղթող համարված մասնակցին որոշում է վիճակահանու­թյամբ:

8.      Վիճակահանությամբ աճուրդում հաղթող համարված մասնակցի որոշումը կատարվում է հետևյալ պայմաններով.

Աճուրդային հանձնաժողովի անդամները բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ որոշում են միաժամանակ հայտ ներկայացրած մասնակիցներին, այնուհետև մասնակցի վկայականին համապատասղան համարը պարունակող քառածալ թղթերը դրվում են ծրարներում և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ: Աճուրդում հաղթող է համարվում այն մասնակիցը, որի մասնակցի վկայականին համապատասխանող համարը աճուրդավարը առաջինն է հանում արկղից:

9.      Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը և հանձնաժողովը ստորագ­րում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, որի մեկ օրինակը, հաղթողի կողմից լրիվ վճարումները կատարելու դեպքում, հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հաղթողին:

10.   Եթե աճուրդի հաղթող ճանաչված անձը արձանագրության վերաբերյալ առարկություններ է հայտնում, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:

 

5)   ԼՈՏԻ ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

1.       Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ ժամկետ սահմանված չլինելու դեպքում` աճուրդում հաղթող ճանաչված անձն արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտ(եր)ի գինը:

2.       Աճուրդում հաղթող ճանաչված անձին երկու օրինակից տրվում է վճարման հանձնարարագիր, որոնցից մեկը մնում է հանձնաժողովի մոտ (ձև 3):

3.       Աճուրդում հաղթող ճանաչված անձը վճարման հանձնարարագրում նշված գումարը սահմանված ժամկետում փոխանցում է ԱՀ պաշտպանության նախարարությանը` ՊԲ ֆինանսական բաժնի դրամարկղ և վճարումը հիմնավորող փաստաթուղթը ներկայացնում է հանձնաժողովին:

4.       Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը հանձնաժողովի հետ միասին ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ (ձև 4):

 

6)   ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

1.      Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1)      աճուրդի հաղթողը սահմանված ժամկետում չի կատարել վճարումը և հրաժարվել է գույքը ձեռք բերելուց,

2)      աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ:

2.      Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանագ­րու­թյուն (ձև 5):

3.      Նույն լոտը 3 աճուրդում չվաճառվելու դեպքում հանձնաժողովը տվյալ գույքի վերաբերյալ փաստաթղթերն ուղարկում է ՊԲ ԲՀԱ բաժին` խոտանելու:

7)   ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 Հանձնաժողովը կազմակերպում է աճուրդի փաստաթղթային ձևակերպում­ները և դրանք պահում աճուրդի ավարտից հետո 3 տարվա ընթացքում: