Անցնող շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց․ ՊԲ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 10, 24News

սահման

Օգոստոսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: