Ժոզե Մոուրինյուն կաշխատի հեռուստատեսությունում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 10, 24News

Մոուրինյո

Armsport.am-ը գրում է․

Մանչեսթեր Յունայթեդի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կաշխատի հեռուստատեսությունում։ 56-ամյա մասնագետը Sky Sports-ում փորձագետ է դարձել։

«ԱՊԼ-ն յուրահատուկ մրցաշար է ինձ համար, որտեղ պետք է շատ աշխատել, որպեսզի հաղթես։ Այդ խաղերից ուղղակի հայացք թեքել չի լինում։

Sky Sports-ը Պրեմիեր լիգայի տունն է։ Ինձ համար հաճելի է այս թիմին միանալը, օգնել հասկանալն ու բացատրել այն, ինչ տեղի է ունենում յուրաքանչյուր խաղում։

Ֆուտբոլը ահռելի կիրք է, այն այնքան բան է նշանակում երկրպագուների համա, ու ես անհամբեր սպասում եմ, երբ եմ նրանց հետ միասին Պրեմիեր լիգայի մի մասը դառնալու, քանի դեռ չեմ վերադարձել խաղադաշտին մոտ գտնվող իմ տեղին»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։  

Մոուրինյուն առաջին անգամ արդեն ստուդիայում կհայտնվի կիրակի օրը, երբ «Չելսին» ԱՊԼ մեկնարկային տուրի արտագնա խաղում կմրցի ՄՅՈՒ-ի հետ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news