Վեդու ճանապարհին մեքենայում հրդեհ է բռնկվել․ մայրն ու 9-ամյա տղան տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

1

Օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմանում դեռևս անհայտ պայմաններում Վեդի քաղաքից դեպի Ուրցաձոր գյուղ ճանապարհի 4-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել VAZ-21010 մակնիշի 81 DA 800 համարանիշի ավտոմեքենայում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Սակայն կրակն այնքան կայծակնային է տարածվել, որ հշրեջներն ու նրանց օգնող գյուղացիները անկարող են եղել կրակը մարել։

1

Ըստ աղբյուրի՝ թեթև այրվածքներով Վեդու բժշկական կենտրոն են դիմել 28-ամյա Վարդուշ Հարությունյանը և 9-ամյա Արմեն Հարությունյանը։ Նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

1

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստավում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

1