Ղրղզստանի նախկին նախագահի տանը 11 միավոր հրազեն և ռազմամթերք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

1

«ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը, գրում է, որ Ղրղզստանի իրավապահ մարմինները երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի տանը նրան ձերբակալելու նպատակով ձեռնարկված գրոհից հետո հայտնաբերել են 11 միավոր տարբեր տեսակի հրազեն և ռազմամթերք։

Առգրավվել է դիպուկահար հրացան, 2 կարաբին, 4 ատրճանակ եւ 4 հրացան: Առգրավվել է նաև զենք, որը «խլվել էր» ԱԱՊԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներից՝ 7 միավոր 12 մմ տրամաչափի օդամղիչ հրացան՝ նախատեսված ռետինե փամփուշտներով կրակելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին ձերբակալվել է նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում գրեթե մեկ օր տեւած հատուկ գործողություններից հետո: Պետության նախկին ղեկավարի կողմնակիցները դիմադրություն էին ցույց տվել, գործողության ժամանակ զոհվել էր մեկ հատուկջոկատային, տուժել է 98 մարդ: Աթամբաեւին ձերբակալելու գործողությանը մասնակցել է մի քանի հազար ոստիկան և հատուկջոկատային: 

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել էր, որ Աթամբաեւը  խախտել է սահմանադրությունը՝ ուժայիններին զինված դիմադրություն ցույց տալով: