Գյումրիում «Porsche Cayenne»-ը մոխրակույտի է վերածվել․ պատճառը հայտնի չէ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

մեքենա

Օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումիրում։ Ժամը 01։05-ի սահմանում ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Հնոցավան թաղամասի 3 շարքի 1-ին տանը կից ավտոտնակի մեջ ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են մեկնել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում, հրդեհի հետևանքով այրվել է 49-ամյա Խաչատուր Պ․-ին պատկանող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի փաստով Գյումրիի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։