Գոգավանի անցակետը բաց է միայն մարդատարների համար․ վթարի պատճառով կուտակված մեքենաներ կան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

անցակետ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 10-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով օգոստոսի 10-ին՝ ժամը 09:30-ից, Լոռու մարզի Գոգավանի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. կան կուտակված ավտոմեքենաներ:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները․

Ստեփանավան-Տաշիր-Գոգավան     

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն