Պատանի հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի առաջնության մեդալների համար

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

.

Սլովակիայում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի 2019 թվականի պատանեկան առաջնությունը, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ 

Հայաստանը ներկայացնում է 29 շախմատիստ:

Երեկ տեղի է ունեցել մրցաշարի նախավերջին տուրը: Վերջին տուրից առաջ մեր մասնակիցներից մեդալ նվաճելու հնարավորություն ունեն Արմեն Բարսեղյանը, ով գլխավորում է մինչև 16 տարեկանների առաջնության մրցաշարային աղյուսակը, Ռոբերտ Փիկիպոսյանը, ով մինչև 12 տարեկանների մրցաշարում գտնվում է 3-րդ հորիզոնականում, մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը, ով կիսում է 3-րդ հորիզոնականը և մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը:

Մեդալի նվաճելու տեսական հնարավորություններ ունի նաև մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Գագիկ Նավոյանը: