Հայ ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

ոստիկանություն

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 9-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության 24-ամյա մի քաղաքացու, որը 2014թ. սեպտեմբերի 14-ից ՌԴ Նախոդկա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի մաքսանենգություն և թմրանյութի ապօրինի շրջանառություն հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոցը՝ կալանք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ Գլխավոր դատախազությանը: Հետախուզվողը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: