Ստամբուլում ոստիկանները հայտնաբերել են Կիլիկիան հայկական թագավորության մետաղադրամներ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

դրամ

Թուրքական «Haberturk»-ը գրում է, որ Ստամբուլի ոստիկանությունը հայտնաբերել է պատմական բացառիկ արժեք ունեցող 912 մետաղադրամ։ Ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ բացահայտել է հին մետաղադրամների անօրինական վաճառքով զբաղվող հանցախմբի։ Հայտնաբերված 912 մետաղադրամների մեջ են եղել նաև Կիլիկիան հայկական թագավորության և բյուզանդական ժամանակաշրջանի մետաղադրամներ։

Թուրքական ոստիկանները նաև հայտնաբերել են կեղծ հին մետաղադրամները հատելու համար նախատեսված կաղապարներ։

Կեղծ մետաղադրամները որպես օրիգինալ վաճառում են զբոսաշրջիկներին։