Օջալանը քրդական հարցը լուծելու համար Թուրքիային կոչ է արել բանակցել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

.

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանը քրդական հարցը լուծելու նպատակով թուրքական իշխանություններին բանակցելու կոչ է արել: Ցմահ ազատազրկված և Մարմարա ծովի Իմրալը կղզում 1999 թվականից պատիժը կրող Օջալանի կոչը փոխանցել են նրա փաստաբանները, որոնց գրեթե 2 ամիս ընդմիջումից հետո հնարավորություն էր տրվել հանդիպել իրենց պաշտպանյալի հետ:

Էրմենիհաբերի փոխանցմամբ քուրդ գործիչը խոսել է այն մասին, որ թուրք-քրդական հարաբերությունները ոչ վաղ անցյալում լուծելու հնարավորություն կար, որը, սակայն, բաց է թողնել: Օջալանն առաջարկել է բանակցությունների միջոցով վերջ դնել թուրք-քրդական հակամարտությանը և դրա շրջանակներում ընդմիջումներով ընթացող քրդերի զինված պայքարին:

«Ջանում եմ տեղ բացել քրդերի համար: Եկե՛ք լուծենք քրդական հարցը: Ասում եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում վերջ կդնեմ բախումներին, դրանց հնարավորությանը: Ես կլուծեմ, վստահ եմ ինձ վրա, պատրաստ եմ: Սակայն հարկավոր է, որ պետությունն էլ, պետական մոտեցումն էլ ողջամտություն դրսևորեն»,- մեջբերված է Օջալանի կոչը: