Արագածոտնի մարզում Opel-ը ընկել է ձորը. 70-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

.

Օգոստոսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 70-ամյա Մկրտիչ Ղուկասյանը իր վարած Opel մակնիշի 35 DT 789 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդ Մ. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: