Չափերով Քեոփսի բուրգին գերազանցող աստղակերպ է մոտենում Երկրին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

օդ

NASA-ի տվյաներով՝ իր չափերով Քեոփսի բուրգին գերազանցող պոտենցիալ վտանգավոր աստղակերպը օգոստոսի վերջին կմոտենա Երկրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2019 OU1 աստղակերպի տրամագիծը կազմում է 160 մետր, որը 20 մետրով ավելի է հայտնի եգիպտական բուրգից:

2019 OU1-ը օգոստոսի 28-ին Երկրին 40 անգամ ավելի մոտ կլինի, քան Վեներան: Աստղակերպը մեր մոլորակի կողքից կանցնի մոտ միլիոն կմ հեռավորությամբ:

Աստղակերպը հիմա գտնվում է Երկրից գրեթե 6,7 միլիոն կմ հեռավորության վրա: