Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

Արևիկ ազգային պարկ

Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ։ Այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ, տեղում աշխատում են շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների և մարզային կառույցների ներկայացուցիչները։

«Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն

Հ.Գ. Ըստ նախնական վարկածի, հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։