Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում միանձնյա առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

օդ

Grand Chess տուրի հերթական փուլի Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի 6 տուրերից հետո Լևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է: 4-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Դինգ Լիրենի հետ, ապա սևերով կարողացավ հաղթել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, իսկ 6-րդ տուրում սևերով նորից ոչ-ոքի խաղաց՝ այս անգամ Լենիեր Դոմինգեսի հետ:

Հիշեցնենք, որ առաջին 3 տուրերում Արոնյանը հաջորդաբար հաղթել էր Մաքսիմ Վաշիե-Լագրավին, Սերգեյ Կարյակինին և Շահրիյար Մամեդյաովին: Արոնյանն այժն ունի 10 միավոր:

Այսօր կկայանա ևս 3 տուր: Արոնյանը սևերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի, Ռիչարդ Ռապորտի, ապա սպիտակներով կխաղա Յու Յանջիի հետ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news