Ավտովթար՝ Տավուշի մարզում․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

վթար

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 14:30-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում բախվել են Բերդ քաղաքի բնակիչ, 43-ամյա Վոլոդյա Մ.-ի վարած ՎԱԶ-2114 մակնիշի 36 DV 761 համարանիշի և Իջևան քաղաքի բնակիչ, 62-ամյա Բենիամին Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 707 TT 10 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: