Վերին Կարմիրաղբյուրին կից անտառ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

օդ

Օգոստոսի 11-ին, ժամը 23:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղին հարակից տարածքում այրվում է անտառ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոտակա սարերում այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ 01:55-ին:

Այրվել է մոտ 14 հա բուսածածկույթ: