ԶԼՄ-ները խոսափող են տրամադրում իրենց «վերլուծաբան» հռչակած միջակություններին. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

ա

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար  Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 

«Մարդիկ Հայաստանում սկսել են շատ խոսել, ահավոր և անթույլատրելի շատ, ու անիմաստ։

Լրատվամիջոցները խոսափող են տրամադրում անհայտ ծագման, իրենց <<վերլուծաբան>> հռչակած միջակություններին, որոնք համառորեն պահում են մարտնչող տգիտության դիրքերը։

Հասկանում եմ, որ ոչ մի լուրջ, իրեն հարգող պրոֆեսիոնալ չի համաձայնվում խոսել հորինված ախմախությունների մասին, հիմնավորել և պաշտպանել Հայաստանում հաստատված կատեգորիկ դեբիլությունը։

Բայց մի քիչ էլ խելացի մարդկանց մասին մտածեք, մի բռնաբարեք ինտելեկտը, միտքը, գաղափարը հանուն ձեր նեղ անձնական ու քաղաքական շահի։

Վերջը սա ավարտվելու է, իսկ դեբիլության քարոզի հետևանքները դեռ շատ երկար ենք վերացնելու»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news