Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք. զոհվել է 1, տուժել՝ 8 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

օդ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 5-ից 11-ը  գրանցվել է 826 դեպք, որից  562-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 178 կենցաղային կանչ, 469 հրդեհի ահազանգ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 82 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 34 դեպք, որից 13-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 1, տուժել՝  8 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

         

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news