«30 արծաթը չի մարսվում, նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց»․ Շարմազանովը գրառում է արել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

1

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ փաշինյանի կառավարմանը։ Գրառումը՝ ստորև․

«Փաշինյանի իշխանության 30 արծաթը

Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության,որտեղ օրենք,սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը,սպառնալիքը,«ասֆալտին փռելը», մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը:

Միայն թե նա պահի իր իշխանությունը: Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը, ինչպես դա արեց՝ պաշարելով Ազգային ժողովը, ապա այժմ՝ դատարանների շրջափակման անհաջող փորձից հետո, նա մարտավարությունը փոխել է և դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին:

Բացարձակ իշխանություն ունենալու համար Փաշինյանը գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին:

Ասում է՝ եթե հրաժարական տաք, ես ձեր թոշակի չափը կբարձրացնեմ ձեր այսօրվա աշխատավարձի չափի: Կաշառելը պոզը պոչով է լինու՞մ: 

Բա էն իրանց ճղող գրանտակեր մարդու իրավունքների պաշտպաններն ու՞ր են:

Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է...

30 արծաթը չի մարսվում, նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց, թեև արդեն ուշ էր:

Քայլը ձերն է, Սահմանադրության պաշտպաններ:

Հ. Գ. Արժանապատվությունը չի վաճառվում»:

Տեսանյութեր

Live

Լրահոս