ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ փաշինյանի կառավարմանը։ Գրառումը՝ ստորև․
«Փաշինյանի իշխանության 30 արծաթը
Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության,որտեղ օրենք,սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը,սպառնալիքը,«ասֆալտին փռելը», մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը:
Միայն թե նա պահի իր իշխանությունը: Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը, ինչպես դա արեց՝ պաշարելով Ազգային ժողովը, ապա այժմ՝ դատարանների շրջափակման անհաջող փորձից հետո, նա մարտավարությունը փոխել է և դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին:
Բացարձակ իշխանություն ունենալու համար Փաշինյանը գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին:
Ասում է՝ եթե հրաժարական տաք, ես ձեր թոշակի չափը կբարձրացնեմ ձեր այսօրվա աշխատավարձի չափի: Կաշառելը պոզը պոչով է լինու՞մ:
Բա էն իրանց ճղող գրանտակեր մարդու իրավունքների պաշտպաններն ու՞ր են:
Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է...
30 արծաթը չի մարսվում, նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց, թեև արդեն ուշ էր:
Քայլը ձերն է, Սահմանադրության պաշտպաններ:
Հ. Գ. Արժանապատվությունը չի վաճառվում»: