Վալերիյ Օսիպյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթական հերթափոխին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

Օրերս առաջնագիծ մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին բարի ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։

Ոստիկանության պետը նշել է, որ մի քանի օրից կլրանա մեկ տարին, ինչ ոստիկանության զորքերն իրականացնում է նաև սահամանապահ գործառույթ։ Վալերիյ Օսիպյանը փաստել է՝ հասարակության մեջ կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում է։