Ո՞ր ուսանողներին է կրթաթոշակ տրվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

օդ

Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքա­գիծ դրսևորելու համար, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակա­վայրերի ուսանողներին: Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջից։

Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`

1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին.

2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսա­գրերում և զանգվածային լրատվության միջոցներում).

3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.

4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատու­թյունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդուն­ված ուսանողին:Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը: