ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News
Ճապոնիայում տարեց կինը, ով վերջերս է եղել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, հոսպիտալացվել է Տոկիոյի հիվանդանոցներից մեկում։ Նրա մոտ եղել են «Էբոլա» տենդի ախտանշաններ՝ ըստ նախնական զննության արդյունքների։
Այս մասին, ըստ «Կյոդոյի» փոխանցման, հաղորդվում է Ճապոնիայի Առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության տարածած հայտարարությունում։ 70-ամյա կինը Սայտամա պրեֆեկտուրայից է։ Նրա մոտ եղել է 39,2 աստիճան տաքություն, եւ այլ ախտանշաններ, որոնք «Էբոլա» տենդին են հատուկ եղել։ Այժմ նա կրկնակի անալիզներ է հանձնել։