Շամլուղի բնակիչն անհայտ պայմաններում կորցրել է մեքենայի կառավարումը և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

մեքենա

Օգոստոսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։20-ի սահմանում Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչ 29-ամյա Հակոբ Թաթոյանն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Շամլուղ համայնքի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում կորցրել է մեքենայի կառավարումը և գլխիվայր շրջվել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են Ալավերդու բժշկական կենտրոնի բժիշկների խումբը, որոնք «Ալավերդի» ԲԿ են տեղափոխել վարորդին, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկկան կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։