Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհը մեկուսացվել է․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

Մեղրու անտառային հրդեհ

ԱԻՆ համակարգմամբ, պետական և համայնքային կառույցների սերտ համագործակցության արդյունքում Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհը մեկուսացվել է, այդ մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել էր դեպի Արևիկ ազգային պարկ, ինչի հետևանքով այրվել էր ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։