ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը գոհ է ամառային զորակոչի արդյունքներից։
«Մենք շատ վաղուց չէինք գրանցել այս քանակությամբ զինակոչիկների զորակոչ. Նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով ավելի է եղել զորակոչը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխնախարարը։
Բացի դրանից՝ փոխնախարար Բալայանի խոսքով, կտրուկ նվազել են զորակոչի հետ կապված բողոքները։ «Մոտավորապես 60-65 տոկոսով նվազել են զորակոչի հետ կապված տարբեր բողոքները, որոնք եղել են նախորդ զորակոչերի ժամանակ։ Դա շատ լավ ու աննախադեպ արդյունք է», - հավելեց փոխնախարարը։