ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News
Հոնկոնգի միջազգային օդանավակայանում, ցուցարարների կողմից այն զավթելու պատճառով, մեկնման եւ ժամանման բոլոր չվերթները չեղարկվել են, հայտնել Է South China Morning Post թերթը:
Միայն այն ինքնաթիռներին, որոնք արդեն օդում են, կթույլատրեն վայրԷջք կատարել, գրում Է թերթը:
Նշվում է, որ Հոնկոնգի օդանավակայանում, որն ամենածանրաբեռնվածներից մեկն Է աշխարհում, արդեն չորրորդ օրն են շարունակվում արտահանձնման վերաբերյալ օրինագծի հակառակորդների ցույցերը:
Երկու ամիս առաջ այստեղ զանգվածային բողոքներ սկսվեցին տեղական իշխանությունների կողմից նախաձեռնված օրինագծի դեմ, որը նպատակ ունի կարգավորել այն անձանց Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին հանձնելու մեխանիզմը, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենեքների խախտման մեջ կամ որոնք գտնվում են հետախուզման մեջ: Հասարակայնության ճնշման ներքո տեղի վարչակազմի ղեկավար Քերրի Լամն օրինագիծը հանել Է օրակարգից, բայց հակակառավարական բողոքների ալիքը շարունակվում է: