Սաստիկ անտառային հրդեհ՝ Աթենքի մերձակա Հիմիտոս լեռան ստորոտի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

Սաստիկ անտառային հրդեհ

Սաստիկ անտառային հրդեհ է մոլեգնում Աթենքի մերձակա Հիմիտոս լեռան ստորոտի մոտ՝ Պեանիա փոքր քաղաքի շրջանում, ոստիկանությունը տարահանում է բնակիչներին, հայտնել է Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը:

Հունաստանում շաբաթ օրվանից  գործում է հրդեհային վտանգի կարմիր մակարդակ՝ 40 աստիճան շոգի և ուժգին քամու պատճառով: Չնայած կանխարգելիչ բոլոր միջոցառումներին, օգոստոսի 10-ին տեղի է ունեցել 59, օգոստոսի 11-ին՝ 63 անտառային հրդեհ:

«Այսօր 03:18-ին Ատտիկայի Պեանիայում, Հիմիտոս լեռան ստորոտի մոտ անտառային հրդեհ է բռնկել: Անհապաղ պատահարի վայր են ուղարկվել հրշեջ ուժեր (133 հրշեջ, 42 ավտոմեքենա), և դրանք մշտապես ուժեղացվել են հարևան շրջանների հրշեջներով»,- ասված է РИА Новости-ում ստացված հաղորդագրության մեջ: