Սևանա լճում 25-ամյա երիտասարդ է խեղդվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

օդ

Օգոստոսի 11-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի "Լագունա լողափ"-ին քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները ջրից դուրս են բերել Ս.Բ.-ի (25 տարեկան) դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: