Թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվող 23-ամյա քաղաքացին բերման ենթարկվեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

թմրանյութ

«Կանեփ-Կակաչ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 10-ին, ժամը 07.45-ին, Վանաձորի Բուլղարական ավանից բերման է ենթարկվել 23-ամյա Վոլոդյա Բ.-ն, որը օգոստոսի 5-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 4-րդ մասի մեղադրանքով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news