Կադրային փոփոխություններ՝ ԱՄՆ հետախուզության կառույցում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

սյու գորֆդոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ ընդունել է ազգային հետախուզության փոխտնօրեն Սյու Գորդոնի հրաժարականը: Վերջին շրջանում նրա անունը շրջանառվում էր գործակալության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելու հարցում:

Հայտնի է դարձել, որ Գորդոնը հրաժարականի մասին տեղեկացրել է նախագահ Թրամփին վերջինիս ուղղված նամակում, որը նա բնութագրել է որպես հարգանքի և հայրենասիրության դրսևորում՝ ընդգծելով, որ նախագահը պետք է ունենա իր սեփական թիմը:

Գորդոնի հեռացումը համընկավ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոթսի հրաժարականի հետ, ով տեղեկացրել էր նախօրեին, որ թողնում է պաշտոնը օգոստոսի 15-ից:

Թրամփն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը կստանձնի թոշակի անցած ծովակալ Ջոզեֆ Մագվայերը, ով ղեկավարել է ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնը: Նախագաը դեռևս չի հայտնել, թե մշտապես ով կստանձնի ազգային հետախուզության ղեկավարի պարտականությունները: